Սևան երիտասարդական ակումբի կամավոր Մանե Սերգոյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրա բաժնի 2 -րդ կուրսում: Ինչպես յուր. հայի, նրան ևս հուզում և ստեղծագործելու է դրդում ազգի անցած դժվարությունները, անկումներն ու հաղթանակները : Այս օրերին նա ներկայացրեց իր «100 տարվա վերածնունդ» կարճամետրաժ ֆիլմը: «Յուր մարդու , անկախ ազգային պատկանելությունից, եթե ցույց տաս թե ինչ է եղեռն նկարներով, կհուզվի , իսկ երբ ինֆորմացիայի տեղատարափ էլ լինի, անկասկած կգոռա: Կոչ եմ անում, որ մենք էլ պատկերներով և փաստերով գոռանք, որովհետև մեր շուրջ 1.5 մլն կախված լույսեր կան, որոնց համար մենք պատասխանատու ենք» , ահա այսպես է մեկնաբանել ֆիլմի գաղափարը Մանե Սերգոյանը:
Ի դեպ ֆիլմը ներկայացված է Օրանժի կողմից կազմակերպվող “100 տարվա վերածնունդ” խորագիրը կրող մրցույթին :
