Ամեն տարի Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերին Սևան- Գրենոբլ համագործակցության շրջանակներում ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի Ֆրանկոֆոն ակումբի և Ֆրանս Ֆորմասիոն ինտերնասիոնալի համագործակցության արդյունքում նոր ու հետաքրքիր միջոցառումներ են ծնվում : Այս տարի համագործակցության այս ոսկե օղակին միացել էր նաև Սևանի մշակույթի կենտրոնն՝ իր ձայնագրման ստուդիայով. և այս երեք կառույցների անմիջական աշխատանքների արդյունքում ստեղծվեց «Բարև- Բոնժուղ երաժշտական կամուրջ» CD-ն:
Ֆրանկոֆոն օրերի ավարտին Ապրիլի 29-ին անակնկալ էր սպասվում մեր ֆրանկոֆոններին և ընդհանրապես համաքաղաքացիներին: Սա առաջին անգամ էր , որ մեր քաղաքում CD շնորհանդես էր , այն էլ հայ- ֆրասիական երգերից կազմված:
Այս նոր ձայնասկավառակում ընդգրկված են ինչպես հայկական երգեր ՝ ֆրանսիական թարգմանություններով , այնպես էլ ֆրանսիական երգեր ՝ հայկական թարգմանություններով և mix տարբերակներով:
Շնորհանդեսի ընթացքում հնչեցին կենդանի կատարումներ ՝ հայ – ֆրանսիական մշակութային մթնոլորտում:
Փորձերի ընթացքի մասին է պատմում այս տեսանյութը , իսկ ֆոտոշարքը CD շնորհանդեսից է:
