“Եղիցի Լույս” երիտասարդական ծրագրի շրջանակներում հունիսի 30-ին երիտասարդները կրկին ուխտագնացություն էին կազմակերպել։ Այս անգամ ուղությունը դեպի մեր մարզում գտնվող Մաքենյանց և Վանեվանի վանքերն էին։ Իրենց նմանը չունեցող վանքերը VII և IX դարի կառույցներ են , շրջապատված գեղեցիկ և խորհրդավոր բնությամբ ։ Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ միասին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն։ Օրը զարդարեց նաև հայկական խորովածը , հայրենասիրական երգերը և պարերը։
Լուսանկարներ
