Հունիսի 9-ին «Սևան» երիտասարդական ակումբ»» ՀԿ-ի Պատանեկան Խորհրդի հավաքական թիմը 6-3 հաշվով հաղթող ճանաչվեց «Ոգու Թռիչք» ռազամահայրենասիրական ինտելեկտուալ խաղ մրցույթում, որը նախաձեռնել էր «Գեղարեգ» կրթամշակույթային ՀԿ-ն` Սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսավորմամբ: Խաղի ընթացքում պատանիները պատասխանեցին հայ ժողովրդի կարևոր ու պատմական էջերին վերաբերվող հարցերի, մասնավորապես արցախյան գոյամարտին վերաբերվող և ևս մեկ անգամ ամրացրեցին ու թևեր հաղորդեցին իրենց ՀԱՅ տեսակի ՈԳՈՒՆ: Շնորհավորում ենք մեր պատանիներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ և թող միշտ ճախրի ազատության մեջ նրանց ՀԱՅԻ ՈԳԻՆ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց,կառույցներին, դպրոցներին, ովքեր աջակցեցին բացահայտելու լավ ու խելացի պատանիների ու երիտասարդների:
