Մայիսի 30ը և 31ը Սևանի համար լուրջ , բեկումնային օրեր էին: Սևանի նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին մայիսի 30-ի՝ նավակատիքի արարողությամբ և ապա 31-ի՝ վեհափառ հայրապետի ձեռմբ օծմամբ, այլևս դարձավ մեր քաղաքի օրգանիզմի կարևոր ու կենսատու մի մասնիկը: Մեր գիտակցությունը, ներքին մշակույթը , ինչու չէ նաև կենցաղը զարդարվեցին նոր ու հաճելի մի հասկացությամբ, որն է ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ: Մենք միշտ զգացել ենք պակաս լիարժեք արտասանելու այս բառերը, քանզի մեզ ժառանգություն հասած հրաշք ՝ Սևանի թերակղզու եկեղեցիներից մեզ բաժանում էր 7 կմ և բազմաթիվ աստիճաններ: Ուստի շատերի համար երբեմն այն դառնում էր անհասանելի, տարիքը, առողջությունը և այլ հանգամանքներ հաշվի առնելով: Այժմ մեր քաղաքի հենց սկզբնամասում վեր է խոյանում այս տաքուկ, ջերմ և աչք շոյող եկեղեցին, որն արդեն իր զորեղ ազդեցությամբ կրճատեց մեր գիտակցության մեջ քաղաքի ծայրերի միջև ընկած հեռավորությունը:
Մնում է կարողանանք հավուր պատշաճի ընդունել այս նվերը և ինչն ամենակարևորն է ՊԱՀՊԱՆԵՆՔ:
Մենք էլ մեր չափով և անունից ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնենք բոլոր նրանց ում ջանքերով իրողություն դարձան այս 2 արդեն պատմություն դարձած օրերը և դեռ մեր առջև կանգնած տարիներն ու դարերը:
Այս օրերի լուսանկարներն այստեղ
