««Սևան» երտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մենեջեր արվեստի ոլորտում» վերապատրաստման դասընթացի շրջանակներում , Սևանի մշակույթի կենտրոնի հետ համատեղ, որպես դասընթացի ամփոփում, մասնակիցների նախաձեռնությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումեր , որոնցից մեկն էլ «Տաղանդի ալիք » երգի մրցույթ–փառատոնն է:
Փառատոնի նպատակն է Սևան քաղաքի և հարակից գյուղերի պատանիներին ներգրավել համայնքում տեղի ունեցող մշակութային իրադարձություններին, ինչպես նաև բացահայտել և հասարակությանը ներկայացնել մեր տարածաշրջանում ապրող տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան աղջիկներ և տղաներ :
Փառատոնը կանցկացվի հունիսի 14-ին, Ս. Զաքարյանի անվան Սևանի համայնքային մշակույթի կենտրոնում:
