Հունիսի 14 ին Սևանի համայնքաին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում Տաղանդի ալիք երգի մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգն էր , որը նվիրվում էր հունիսի 15-ին նշվող Պետական խորհրդանիշերի օրվան:
Փառատոնի եզրափակիչ փուլ անցած թվով 8 պատանիներն ու երիտասարդները կատարում էին նախօրոք ընտրված երգեր: Համերգի թեման Հայաստանն էր, որի ավարտին ժյուրիի կողմից ընտրվեցին 3` առաջին, երկրոդ և երրերդ տեղերն զբաղեցնող մասնակիցները, իսկ դահլիճում հանդիսատեսը նախորոք բաժանված թերթերի վրա նշելով իր նախընտրած մասնակցին ընտրեց հատուկ մրցանակը ” Հանդիսատեսի համակրանք”:
Տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
3-րդ տեղ Մետաքսյա Ոսկանյան, 2-րդ տեղ Քրիստինե Անդրիկյան, 1-ին տեղ Վիկտորյա Ղուկասյան , իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Ռիմա Թորոսյանը: Մնացած մասնակիցներն էլ ստացան Շնորհակալագրեր մասնակցության համար:
Հիշեցնենք, որ փառատոնն անց էր կացվում <<Սևան երիտսարդական ակումբ>> ՀԿ-ի և Զբաղվածության պետական ծառայության գործակալության հետ համատեղ` Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության ֆինանսավորմամբ Սևան համայնքում երիտասարդ գործազուրկների <<Մենեջեր արվեստի բնագավարում>> թեմայով երկամսյա մասնագիտական դասընթացի ավարտին` որպես մասնակիցների ամփոփիչ աշխատանք: Ծրագրի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով.
նաև
http:0//www.sevanyc.org/taghandi-aliqi-meknark/
Լուսանկարներ`
