Այսօր ԻՄ քաղաքում արտասովոր ծանր էր մթնոլորտը.
Մեր կազմակերպության գրասենյակ մտնող ցանկացած ոգ առաջին հերթին արտասանում էր նույն բառերը.<<Տեսա՞ք ինչ սպանդ արեցին, տեսնես ո՞վ է սպանդի հեղինակը…>> (շարունակությունն էլ չասենք, երևի թե հասկացաք ): Հսկայական փշատերև ծառերը մի գիշերվա մեջ տապալվել էին: Ամեն սրտացավ մարդու համար իրոք անհանդուրժելի էր այն ինչ կատարվել էր մեր քաղաքի ԳԼԽԱՎՈՐ, ԱՄԵՆԱԿԵՏՐՈՆԱԿԱՆ ՝ Նաիրյան փողոցի վրա: Ինչպես կեսօրին արդեն տեղեկացանք Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանից,ով դիմելով համայնքապետարանի ճարտարապետության բաժին, պարզել էր, որ տվյալ տարածքը տարիներ առաջ դեռևս սեփականաշնորհվել է հարակից շինության հետ միասին և պատկանում է համայնքապետարանին և հետևաբար ծառերն իրենց մոտ հաշվառված չեն :
Մեզա համար , որ օր ու գիշեր ՊԱՅՔԱՐՈՒՄ ենք ինքներս մեզ մեր քաղաքում պահելու համար , պարզվում է, զուր … ՀԱՐՑ. Կա՞ մեր քաղաքում դեռ 7 քմ տարածք , որ գոնե էս պայքարող, չլքող երիտասարդները մի ոտքի տեղ ունենան կանգնեն ու հույս տան իրենք իրենց , որ ոտքերի տակ իրենց ծննդավայրի հողն է, ոչ թե վաղն առավոտվա սուպերմարկետը:
Եվ սա այն դեպքում, որ ամեն օր տարբեր եղանակներով ուզում ես համոզել երիտասարդին ու պատանուն, որ սա իրոք քո քաղաքն է , պետք է զգուշությամբ ու խնամքով վերաբերվես ամեն ծառին ու քարին, չվնասես, ավելացնես, խնամես , ՄԻԱՍՆԱԿԱՆ ծառատունկ ես կազմակերպում, հնարավորինս խնամում, որ գիտակցության մեջ ամրանա հողի հանդեպ սեփականատիրոջ զգացումը ու դեռ չանցած 2 շաբաթ՝ արթնանում ենք ու բախվում այսօրվա տեսարանին:
Թվում է, թե կոտրվեցինք.
ԵՐԲԵՔ….
