Հայոց մեծ եղեռնի 100 ամյակի , հայրենական մեծ պատերազմի 70 և Շուշիի ազատագրման 23 ամյակի կապակցությամբ Սևան երիտասարդական ակումբը նախաձեռնում է միասնության ծառատունկ, որի արդյունքում այսուհետ կունենանք ՛՛Հիշատակի պուրակ՛՛: Ամեն սևանցի կարող է ծառ տնկել հիշատակի պուրակում անկախ տարիքից և մշտական բնակության վայրից: Հիշատակի պուրակը նախատեսվում է հիմնել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշակոթողի տարածքում՝ Գոմաձոր թաղամասի հարակից սարալանջին:
Սիրելի սևանցիներ, կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը և ի հավաստում ձեր հարգանքի և հիշատակի մասնակցել միաասնական ծառատունկին: ՄԻԱՍԻՆ ստեղծենք մեր Հիշատակի պուրակը :
Ծառատոււնկը նախատեսվում է կազմակերպել մայիսի 8-ին, ժամը 15:30 -ին : Կարող եք միանալ խմբերով և անհատապես, անմիջապես Սևանից կամ նույնիսկ հենց տեղում:
Սիրելի սևանցիներ ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Հ.Գ.
Խմբերն ու անհատներն հնարավորության դեպքում խնդրում ենք միանան իրենց տնկիներով:
