Գրքադար

 

Եկե՛ք հասկանանք, թե որտեղից սկսվեց միտքը ստեղծելու Գրքադարը։ 

Այլընտրանքային գրադարանի միտքը եկավ այն ժամանակ,  երբ քաղաքային գրադարանը չէր գործում, իսկ գրքասերների գրական ծարավը պետք է հագեցվեր։

Այլընտրանքային գաղափարի շուրջ համախմբվեցին մի քանի սևանցի երիտասարդներ և որոշեցին դիմել «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Ինովարիում» հինգամսյա խաղարկային ծրագրին, որի միջոցով էլ մեկ գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները կարողացան իրականություն դարձնել իրենց տեսլականը:

2021 թվականի օգոստոսին Գրքադարի դռները պաշտոնապես բացվեցին՝ նշանավորելով մեր համայնքի գրական կյանքի նոր սկիզբը:  Դրանից առաջ մի շարք աշխատանքներ էին տարվում տարբեր ուղղություններով, որոնց թվում էր նաև Գրքադարի նպատակի սահմանումը։ 

Գրքադարի հիմքում դրված է մի պարզ, բայց հզոր նպատակ՝ 15-30 տարեկան երիտասարդների շրջանում սերմանել հետաքրքություն գրքի և գրականության հանդեպ: Մենք հավատում ենք, որ գրքերը կարող են ոգեշնչել, կրթել և փոխակերպել կյանքը, և մեր նպատակն է դրանք հասանելի դարձնել բոլորին:

Գրքադարը ունի 2 գործառույթ․

  1. Գրքահավաք։ Ծրագրից հատկացված գումարի 60%- ը ուղղվեց գրքեր գնելուն, որոնք սիմվոլիկ գումարի դիմաց, մինչև մեկ ամիս ժամկետով տրվում են գրքասերներին և այդ գումարներն ուղղվում են նոր գրքեր գնելուն կամ միջոցառումներ կազմակերպելուն։
  2. Գրական միջոցառուներ։ Մեր համայնքում չկար որևէ կառույց, որը կազմակերպում է հետաքրքիր գրքային միջոցառումներ և այդ գործառույթն իր ձեռքը վերցրեց Գրքադարը։

Գրքադարցիները կազմակերպում են հանդիպումներ գրողների հետ, քննարկվում են նրանց գրքերը, ինչպես նաև կազմակերպում են շնորհանդեսներ;

Եվ այսպիսով, Գրքադարի դռները միշտ բաց են գրքասերների համար, և անկախ նրանից, թե դուք փորձառու գրքամոլ եք թե սկսնակ ընթերցող, Գրքադարը միշտ էլ կգտնի որևէ հետարքիր բան Ձեզ համար։

 

Let’s understand where the idea of creating Grqadar came from.  

The idea of an alternative library came when the city library was not functioning, and the literary thirst of book lovers had to be satisfied.

Several people from Sevan united around an alternative idea and decided to apply to the five-month program «Innovarium» of the «KAZA» Swiss humanitarian foundation. Through «Innovarium» the young people united around one idea were able to make their vision a reality.

In August 2021, the doors of the Grqadar officially opened, marking a new beginning in the literary life of our community. Before opening, a number of actions were carried out in different directions, among which was defining the purpose of Grqadar.

Grqadar is based on a simple but powerful goal: to instill interest in books and literature among young people aged 15-30. We believe that books can inspire, educate, and transform lives, and our goal is to make them available to everyone.

Grqadar has two functions.

  1. Book collection: 60% of the money allocated from the program was directed to the purchase of books, which are given to book lovers for a period of up to one month for a symbolic amount of money, and this money is directed into buying new books or organizing events.
  2. Literary events. There was no organization or program in our community that organized interesting book events, and Grqadar took over that function. Members of Grqadar organize meetings with writers, discuss their books, as well as they organize launch events;

And so, the doors of Grqadar are always open for book lovers, and regardless of whether you are an experienced bibliophile or a novice reader, Grqadar will always find something for you.