Արշավականների ակումբ

Այսօր Սևան երիտասարդական ակումբ ՀԿ- ում  տոնական տրամադրություն էր : Նախորդ 2 ` հուլիսի 10-ի և հուլիսի 24-ի արշավներին մասնակցած պատանիներն ու երիտասարդները արշավի կազմակերպչի և ակումբի կողմից ստացան ՊԱՏՎՈԳՐԵՐ` Սևան քաղաքը շրջապատող լեռների  գեղեցիկ ու դժվարամատչելի գագաթներն հաղթահարելու կապակցությամբ:  Պատանիներն ու երիտասարդները լցված են մեծ ցանկությամբ ու պատրաստակամությամբ շարունակելու արշավների շարքը: Բարձրության համն զգացած մարդը […]

Հաճելի հանդիպում

Այսօր` օգոստոսի 14 -ին Սևան երիտասարդական ակումբի «Անգլերեն ակումբն» հյուրնկալել էր  Հրազդանի »Երեխաների աջակցության հիմնադրամի»  անգլերեն ակումբի  երիտասարդներին ու պատանիներին: Համատեղ English Club -ի պարապմունքից զատ երիտասարդները շփվեցին ու համագործակցության նոր եզրեր բացահայտեցին: Հաջորդ փոխադարձ այցելությունը և հանդիպումը  նախատեսվում է սեպտեմբեր ամսին, արդեն  Հրազդանում: Լուսանկարներ`

Սևան երաժշտական փառատոն_Indiegogo

Մեր ծրագրի ժամկետը , որը դրված է Indiegogo հարթակում դրամահավաքի, արդեն վերջանում է:
Չնայած նրան, որ անհաշվելի թվով մարդիկ կիսվեցին հղումով և շատ սրտացավորեն մոտեցան նախաձեռնությանը, մենք կարողացանք ցավոք ունենալ մեր պահանջած գումարի 5 % -ը: Ցավոք շատ քիչ թվով մարդիկ էին, որ ցուցաբերեցին ոչ իներտ մոտեցում և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին:
Մեր կազմակերպությունը ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ է հայտնում բոլոր նրանց

Ձկնորսություն

Ով գեթ մեկ անգամ զգացել է այս հիանալի զբաղմունքի համը , երբեք էլ չի մոռանա… Ձկնորսությունը բնության հետ երկխոսության տեսակ է, որի կարիքն ունի ամեն մի օրգանիզմ, բայց հնարավորություն կամ դրա մասին գիտակցություն չունի ամեն մեկը: Այնքան հրաշալի տեղեր կան մեր Սևանին կից ձկնորսության համար, որտեղ չլինելը մի տեսակ անհասկանալի  կորուստ կլինի: Եվ կարևոր չէ ձուկ […]

Տերտերյանի ԺԱՄԱՆԱԿԸ

Այս տարի հունիսի 29 ին Հայրավանքում մեկնարկեց Տերտերյանի ԺԱՄԱՆԱԿԸ փառատոնը, որը միտում ունի դառնալու ամենամյա: Փառատոնի կազմակերպման և անցկացման ընթացքում ներգրավված էր Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն  իր  երիտասարդներով` որպես փառատոնի  կամավորներ , ովքեր աննկարագրելի նվիրվածությամբ ամեն հնարավորն ու անհնարն արեցին փառատոնի հաջող մեկնարկի համար: Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն բարձր է գնահատում  իր կամավորների  նվիրվածությունն ու անշահախնդրությունը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ […]

Ուխտագնացություն դեպի Մաքենյանց և Վանեվանի վանքեր

«Եղիցի Լույս» երիտասարդական ծրագրի շրջանակներում հունիսի 30-ին երիտասարդները կրկին ուխտագնացություն էին կազմակերպել։ Այս անգամ ուղությունը դեպի մեր մարզում գտնվող Մաքենյանց և Վանեվանի վանքերն էին։ Իրենց նմանը չունեցող վանքերը VII և IX դարի կառույցներ են , շրջապատված գեղեցիկ և խորհրդավոր բնությամբ ։ Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ միասին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն։  Օրը զարդարեց նաև հայկական խորովածը […]

Արշավ դեպի Արմաղան

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում հունիսի 21-ին

Եղիցի լույս — Վարպետաց դաս

Եղիցի Լույս ծրագրի շրջանակներում ամեն ամիս նախատեսվում է հանդիպման նոր ` «Պատերից դուրս» ֆորմատը: Այն ենթադրում է առավել գործնական հանդիպումներ կամ գործողության մեջ բացահայտումներ կատարելու և հմտություններ զարգացնելու հրաշալի առիթ և հնարավորություն, իհարկե մշտական

«Տաղանդի ալիք» երգի մրցույթ- փառատոնի եզրափակիչ համերգը

Հունիսի 14 ին Սևանի համայնքաին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում Տաղանդի ալիք երգի մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգն էր , որը նվիրվում էր հունիսի 15-ին նշվող Պետական խորհրդանիշերի օրվան:
Փառատոնի եզրափակիչ փուլ անցած թվով 8 պատանիներն ու երիտասարդները կատարում էին