5+1 -ի հերթական արկածները Սևանում

Սկսենք 5-ից +1 ֆրանկոֆոն ակցիան շարուակում է շրջել քաղաքի փոխոցներով ու հաստատություններով : Այս անգամ պատանի ֆրանկոֆոնների հետ այցելեցինք Սևանի N 2  դպրոց, Գալիք մանկապարտեզ , Թեկվանդոյի դպրոց, անցանք թաղամասերով, խանութներով և փողոցներով `  տարածելով և սովորեցնելով  5+ 1 ֆրանսերեն նախադասություն և իրազեկելով մարդկանց մեր քաղաքում ամեն ամռան ամիսներին ֆրանսերեն անվճար դասընթացների մասին:

Ֆիլմ դիտենք ՄԻԱՍԻՆ

«Սևան երիտասարդական ակումբ» հկ –ի «գիտելիք ակումբի» հերթական ծրագրերից էր  ՝ Սևան քաղաքի երիտասարդների ժամանցային մշակույթի կազմակերպումը կինոդիտման միջոցով, որը իրականություն դարձավ  ապրիլի 29-ին, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Կինոդիտմանը ներկա էին  հինգ տասնյակից ավելի պատանիներ և երիտասարդներ, ովքեր, չնայած սևանյան անձրևոտ եղանակին, եկել էին կինոդիտման: Սա դեռ միայն առաջին քայլն էր մեր ծրագրի […]

Սկսենք 5 -ից +1

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ամեն տարի մեր քաղաքում ևս տեղի են ունենում ֆրանկոֆոն միջոցառումներ :Այսօր` ապրիլի 28-ին մեկնարկեցին այս տարվա մեր ֆրանկոֆոն միջոցառումները և կշարունակվեն մինչև մայիսի երկրորդ կես: Ֆրանս ֆորմասիոն ինտերնատիոնալի և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի Ֆրանկոֆոն ակումբի կողմից կազմակերպվող Սկսենք 5 -ից +1 ակցիան արդեն որերորդ տարին է ֆրանսիական գույներով է լցնում մեր […]

Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք

Վերապրածների սերունդներ .«Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք» պրոյեկտն իրականացվել է 2015թ-ի գարնանը և ուղիղ մեկ տարի սպասել այս օրվան: Այս փոքրիկ տեսաֆիլմում ներկայացված է 6 ԿՅԱՆՔԻ պատմություն` Մեծ Եղեռնից փրկվածների սերունդների շուրթերով պատմված, ովքեր սրբությամբ պահում են իրենց ծնողներից, պապերից,տատերից , տատու ու պապու ծնողներից պատմությունը` ՈՐՊԵՍ ՄԱՍՈՒՆՔ և ի լուր աշխարհի վերահաստատում, որ ԱՊՐԵԼ […]

Ժպտա ) (լուսանկար, տեսաանյութ )

Ի՞նչն է խանգարում, որ հաճախ ԺՊՏԱՆՔ: Ապրիլի 1ին Սևանի բանուկ փողոցներից մեկում հանկարծ սկսեց ժպիտ թևածել:  Սևաներակի կամավորները  կազմակերպել էին ֆլեշ-մոբ` նպատակով ունենալով  անցորդներին ժպիտ պարգևել: Ֆլեշ-մոբին մասնակցում էին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները: Ժպտա ակցիային միացան նաև  Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի  սաները` փողոցի երկայնքով գունավոր կավիճով »ժպիտիկներ» պատկերելով :  

Մեր ԶԵՆՔԸ մեր ԳԻՐՔՆ է. այցելություն զորամաս/տեսանյութ/

Մեր երկրի խաղաղ ապագան հայ զինվորի ձեռքերում է: Նրանք օր ու գիշեր հսկում են մեր երկրի սահմանները՝հեռու իրենց հարազատներից և հայրական տնից: Մենք՝երիտասարդներս էլ մեր պարտքն ենք համարում միշտ քաջալերել նրանց և ամեն

Մեր զենքը մեր գիրքն է

Փետրվարի 28-ին Սևան երիտասարդական ակումբն այցելեց Դիլիջանի զորամաս` նախօրոք հայտարարված »Մեր զենքը մեր գիրքն է » գրքահավաքի արդյունքում հավաքված ավելի քան 200 կտոր գիրք նվիրելու ` մեր հայրենիքի տոկուն զինվորներին, ովքեր սեփաան նախաձեռնությամբ ցանկություն էին հայտնել ունենալ գրադարան: «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի

Հանդիպում «Սևան» երիտասարդական ակումբում

Փետրվարի 20-ին «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական համայնքային հանդիպումը: Այս անգամ խնդրի շուրջ քննարկում ծավալվեց Սևան համայնքի միակ երիտասարդական կազմակերպության՝ «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի երիտասարդների կողմից

Հադիպում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետ

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը Տեղական նախաձեռնությունների Կանադական ֆոնդի աջակցությամբ կարևորելով առողջ հարաբերությունների դերը գենդերային հիմքով բռնության դեպքերի նվազման և կանխարգելման գործում Հունվար և Փետրվար ամիսներին կազմակերպել է դասընթացներ Երևան, Արմավիր, Գավառ և Սևան քաղաքներում 18-35 տարեկան երիտասարդների համար:

Գիտելիքի ակումբի մեկնարկը

Այսօր ««Սևան» երիտաարդական ակումբ» ՀԿ-ի կողմից մեկնարկեց նոր՝ ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որը կոչվում է «Գիտելիքի ակումբ»։ Առաջին հանդիպումը կայացավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, որն իր շուրջն էր հավաքել մի շարք երիտասարդների, ովքեր ցանկանում էին ձեռք բերել փորձ և հմտություններ, ինքնավստահություն,սովորել ճիշտ կառավարել իրենց ժամանակը և ծանոթանալ տարբեր մշակույթների հետ: Երիտասարդները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև […]