Սկսենք 5-ից +1 ֆրանկոֆոն ակցիան շարուակում է շրջել քաղաքի փոխոցներով ու հաստատություններով : Այս անգամ պատանի ֆրանկոֆոնների հետ այցելեցինք Սևանի N 2 դպրոց, Գալիք մանկապարտեզ , Թեկվանդոյի դպրոց, անցանք թաղամասերով, խանութներով և փողոցներով ` տարածելով և սովորեցնելով 5+ 1 ֆրանսերեն նախադասություն և իրազեկելով մարդկանց մեր քաղաքում ամեն ամռան ամիսներին ֆրանսերեն անվճար դասընթացների մասին:
Category: Без рубрики
Ֆիլմ դիտենք ՄԻԱՍԻՆ
«Սևան երիտասարդական ակումբ» հկ –ի «գիտելիք ակումբի» հերթական ծրագրերից էր ՝ Սևան քաղաքի երիտասարդների ժամանցային մշակույթի կազմակերպումը կինոդիտման միջոցով, որը իրականություն դարձավ ապրիլի 29-ին, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Կինոդիտմանը ներկա էին հինգ տասնյակից ավելի պատանիներ և երիտասարդներ, ովքեր, չնայած սևանյան անձրևոտ եղանակին, եկել էին կինոդիտման: Սա դեռ միայն առաջին քայլն էր մեր ծրագրի…
Սկսենք 5 -ից +1
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ամեն տարի մեր քաղաքում ևս տեղի են ունենում ֆրանկոֆոն միջոցառումներ :Այսօր` ապրիլի 28-ին մեկնարկեցին այս տարվա մեր ֆրանկոֆոն միջոցառումները և կշարունակվեն մինչև մայիսի երկրորդ կես: Ֆրանս ֆորմասիոն ինտերնատիոնալի և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի Ֆրանկոֆոն ակումբի կողմից կազմակերպվող Սկսենք 5 -ից +1 ակցիան արդեն որերորդ տարին է ֆրանսիական գույներով է լցնում մեր…
Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք
Վերապրածների սերունդներ .«Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք» պրոյեկտն իրականացվել է 2015թ-ի գարնանը և ուղիղ մեկ տարի սպասել այս օրվան: Այս փոքրիկ տեսաֆիլմում ներկայացված է 6 ԿՅԱՆՔԻ պատմություն` Մեծ Եղեռնից փրկվածների սերունդների շուրթերով պատմված, ովքեր սրբությամբ պահում են իրենց ծնողներից, պապերից,տատերից , տատու ու պապու ծնողներից պատմությունը` ՈՐՊԵՍ ՄԱՍՈՒՆՔ և ի լուր աշխարհի վերահաստատում, որ ԱՊՐԵԼ…
Ժպտա ) (լուսանկար, տեսաանյութ )
Ի՞նչն է խանգարում, որ հաճախ ԺՊՏԱՆՔ: Ապրիլի 1ին Սևանի բանուկ փողոցներից մեկում հանկարծ սկսեց ժպիտ թևածել: Սևաներակի կամավորները կազմակերպել էին ֆլեշ-մոբ` նպատակով ունենալով անցորդներին ժպիտ պարգևել: Ֆլեշ-մոբին մասնակցում էին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները: Ժպտա ակցիային միացան նաև Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի սաները` փողոցի երկայնքով գունավոր կավիճով ”ժպիտիկներ” պատկերելով :
Մեր ԶԵՆՔԸ մեր ԳԻՐՔՆ է. այցելություն զորամաս/տեսանյութ/
Մեր երկրի խաղաղ ապագան հայ զինվորի ձեռքերում է: Նրանք օր ու գիշեր հսկում են մեր երկրի սահմանները՝հեռու իրենց հարազատներից և հայրական տնից: Մենք՝երիտասարդներս էլ մեր պարտքն ենք համարում միշտ քաջալերել նրանց և ամեն
Մեր զենքը մեր գիրքն է
Փետրվարի 28-ին Սևան երիտասարդական ակումբն այցելեց Դիլիջանի զորամաս` նախօրոք հայտարարված ”Մեր զենքը մեր գիրքն է ” գրքահավաքի արդյունքում հավաքված ավելի քան 200 կտոր գիրք նվիրելու ` մեր հայրենիքի տոկուն զինվորներին, ովքեր սեփաան նախաձեռնությամբ ցանկություն էին հայտնել ունենալ գրադարան: “Սևան երիտասարդական ակումբ” ՀԿ-ի
Հանդիպում «Սևան» երիտասարդական ակումբում
Փետրվարի 20-ին «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական համայնքային հանդիպումը: Այս անգամ խնդրի շուրջ քննարկում ծավալվեց Սևան համայնքի միակ երիտասարդական կազմակերպության՝ «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի երիտասարդների կողմից
Հադիպում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետ
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը Տեղական նախաձեռնությունների Կանադական ֆոնդի աջակցությամբ կարևորելով առողջ հարաբերությունների դերը գենդերային հիմքով բռնության դեպքերի նվազման և կանխարգելման գործում Հունվար և Փետրվար ամիսներին կազմակերպել է դասընթացներ Երևան, Արմավիր, Գավառ և Սևան քաղաքներում 18-35 տարեկան երիտասարդների համար:
Գիտելիքի ակումբի մեկնարկը
Այսօր ««Սևան» երիտաարդական ակումբ» ՀԿ-ի կողմից մեկնարկեց նոր՝ ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որը կոչվում է «Գիտելիքի ակումբ»։ Առաջին հանդիպումը կայացավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, որն իր շուրջն էր հավաքել մի շարք երիտասարդների, ովքեր ցանկանում էին ձեռք բերել փորձ և հմտություններ, ինքնավստահություն,սովորել ճիշտ կառավարել իրենց ժամանակը և ծանոթանալ տարբեր մշակույթների հետ: Երիտասարդները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև…
Նվիրիր ԳԻՐՔ
Փետրվարի 18 ից մեկնարկում է ՇՐՋԻԿ ԱՐԿՂ ակցիան` «Մեր զենքը մեր գիրքն է» նախաձեռնության շրջանակներում: Մեր բոլոր համաքաղաքացիները կունենան հնարավորություն նվիրել գիրք զինվորին: Մենք գալիս ենք ՁԵԶ ընդառաջ , կգանք ՁԵՐ դպրոց, ՁԵՐ խանութ, ՁԵՐ աշխատավայր…. ՄԻԱՑԵՔ Արդեն հայտնի օրակարգով մեր ակղիկը կլինի` * Փետրվարի 18 — Սևանի Թիվ 1 դպրոց * Փետրվարի 19 — Սևանի քաղաքապետարան * Փետրվարի 20 —…
Տեառնընդառաջը Սևանում
Փետրվարի 13 -ին երեկոյան ժամերգությունից ու անդաստանի արարողությունից հետո Ս.Հրեշտակապետաց եկեղեցու բակում Տեառնընդառաջի տոնակատարությունն էր :
Անասելլի ջերմություն էր տիրում հավաքվածներիս սրտերում, չգիտեմ կրակից էր թե
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Մեր զենքը մեր ԳԻՐՔՆ է»
Մեր զենքը մեր գիրքն է.
Ահա այս խորագրով էլ Սևան Երիտասարդական Ակումբ ՀԿ-ն նախաձեռնում է` գրքերի նվիրատվություն Հայոց բանակի զորամասերից մեկին, հույժ կարևորելով զինվորի գիտելիքը, քանի որ դրանից է կախված զգոնությունն ու ազգիս ապահովությունը:
Մեր երկրում կան զորամասեր, որտեղ
Հայտնի բլոգերի VLOG-ը
Մեր լավ տղաները, որոնք շատերին հայտնի են իրենց YouTube- յան ալիքով Kolya952 , պատրաստեցին VLOG մեր ”Ձմեռը միայն մրսելու համար չէ … ” սևանյան ուրախ ձմեռային հանգստի մասին : Ձեզ առաջարկում ենք միայն ՎԱՅԵԼԵԼ, ու հաջորդ անգամ բաց չթողնել այսպիսի հնարավորություն: https://www.youtube.com/watch?v=4-SMMpCmfvs&feature=youtu.be
Ձմեռը միայն մրսելու համար չէ
Վերադառնալով հին և հետաքրքիր ձմեռային ավանդույթներին Սևան երիտասարդական ակումբն այս անգամ ևս կազմակերպեց մի շատ զվարճալի, հետաքրքիր և առողջարար ձմեռային միջոցառում ։ Մի քանի օր առաջ մեր ֆեյսբուքյան էջում նշվեց, որ
Տարին մեկնարկեց ՍԻՐՈՎ
Սևան Երիտասարդական ակումբն իր աշխատանքային տարին մեկնարկեց սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված
Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Եզրափակելով տոները Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ անգամ մեր քաղաքի ամանորյա ԴԵՄՔԸ և ՁԱՅՆԸ : Շնորհավոր և թող որ հաջորդ տարի քաղաքս ունենա էլ ավելի պայծառ ու լուսավոր ԴԵՄՔ ու ՁԱՅՆ )))
Joyeux Noël vidéo- carte
Joyeux Noël vidéo- carte
Շնորհավոր տոնդ ԿԱՄԱՎՈՐ
Արդեն տարիներ շարունակ կամավորության գաղափարախոսությունը տարածող Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն շնորհավորում է ԻՐ և ոչ միայն իր կամավորներին՝ Դեկտեմբերի 5 ի՝ Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ:
Առիթը բաց չթողնելով՝ հերթական անգամ ուզում ենք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել մեր կամավորներին , որոնք երբեմն նույնիսկ աննկարագրելի , չափից դուրս նվիրվածությամբ կամավոր
Եռօրյա դասընթաց մեդիա արշավների թեմայով
Նոյեմբերի 18-ին, 19-ին եւ 20-ին Սևան քաղաքում անցկացվեցին շատ հետաքրքիր ու օգտակար դասընթացներ՝ ՛՛Գործիքներ և ռեսուրսներ մեդիա արշավների համար՛՛ թեմայով: Այն վարեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետներ Գեղամ Վարդանյանը եւ Արմեն Սարգսյանը:
Դասընթացին մասնակցում էին ՀԿ ներկայացուցիչներ եւ



















