Պատմությունը կա ու շնչոււմ է , քանի դեռ ապրում են հիշողությունները:Ասօր, մայիսի 8-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների Սևանի միակ՝ Գոմաձորի սարալանջին վեհ կանգնած հուշարձանի մոտ արտասովոր իրարացում էր: Հուշակոթողը, որ տրամաբանության համաձայն, պետք է որ ամեն տարի այս օրերին առավել քան մանդաշատ լինի, այսօր պարուրված էր երիտասարդների , մեծերի ու երեխաների ոգևորվածությամբ: Այտեղ ծառատունկ էր: Ոչ, ոչ, սա հասարակ ծառատունկ չէր, այլ ՄԻԱՍՆԱԿԱՆ: Հրաշալի ձևով, այս` թվում էր թե մի քիչ լքված հուշարձանի մոտ հավաքվել, միավորվել էին տարբեր տարիքի, մասնագիտության, կոչումի, պաշտոնի ու աշխարհայացքի տեր մարդիկ` հանուն ՄԻՍՆԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ, որի արդյունքում այսուհետ ունենք «Հիշատակի պուրակ»:
Ծառատունկի նախաձեռնող ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին ու կառույցներին, ովքեր միացան այս նախաձեռնությանը և գործով ապացուցեցին, որ անտարբեր չեն: Մեծ ուրախություն էր տեսել այդքան ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ մարդկանց, նրանց թվում առավելապես երիտասարդների:
Կոչ ենք անում , այսուհետ, ամեն մայիսի 8-ը դարձնել «Հիշատակի պուրակի » բարեկարգման աշխատանքների օր, իսկ մայիսի 9-ին մեր պարտնքն համարենք այցելել այս հուշակոթող և մեր խոնարհումը բերել հայրենական մեծ պատերազմում մեր զոհվածներին:
Հիշատակը վառ պահելու համար պետք է հիշել, որ միշտ պետք է ՀԻՇԵԼ: