Սևանի Մշակույթի համայնքային կենտրոնի հետ միասին Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն կանանց միամսյակի շրջանակներում նախաձեռնեց ՀԱՅՈՒՀԻ միջոցառումը, որն իրենից ենթադրում է սևանցի կանանց և աղջիկներին մտովի վերադարձնևել հայուհու կերպարին և գոնե մեկ ակնթարթ տեղափոխել մեր մեծ մայրերի ժամանակաշրջան:
Նախաձեռնության շրջանակներում, համագործակցելով Հայաստանում պրոֆեսիոնալ և լավագույնս հայկական տարազներ վերականգնող և ստեղծող Տերյան Մշակութային կենտրոնի հետ, մարտի 26 -ին սևանցիները Տերյան մշակութային կենտրոնում էին: Նախապես ցանկություն հայտնած և ընտրված աղջիկներն ու կանայք լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանի ֆոտոխցիկի առջև կերտեցն և հավերժացրեցին ՀԱՅՈՒՀՈՒ իրենց ԱԿՆԹԱՐԹԸ:
Լուսանկարնրը նախատեսնվում են ցուցադրվել սևանցի հանդիսատեսին միամսյակի փակման կապացությամբ, ինչպես նաև նախատեսվում է ցուցադրություն հենց Տերյան մշակութային կենտրոնում: