Քաղաքիս լուսավոր դեմքերը. Լուսինե Սեդրակյան

Ես Լուսինեն եմ։ Սովորում եմ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում։ Ապագա կենսաքիմիկոս եմ։ Չնայած իմ բնագիտական հետաքրքրություններին, որոնք անմիջականորեն չեն առնչվում արվեստի հետ, լսելով Սևանում բացվող արվեստանոց-թեյարանի մասին՝ հասկացա, որ Բոհեմը շատ բան կփոխի իմ՝ գույները փոքր-ինչ կորցրած քաղաքում։

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Արման Խաչատրյան

Արման Խաչատրյան

Մասնագիտիությամբ, տեսակով, հոգով և սրտով, մարմնի գույնով մինչևիսկ դերասան և պարզապես ՏԱՂԱՆԴավոր մարդ։
-Բարև ես Արմանն եմ։ Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում։ Մասնագիտությամբ դերասան եմ։

Ամենախելահեղ ու ոգևորիչ գաղափարներից էր ԲՈՀԵՄ-ի ներկայությունը Սևանում։ Մեզ՝ արվեստագետներիս այն շատ էր պետք։ Իմ վերջին զրույցում ասում էի, որ

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Սասուն Մինասյան

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ քաղաքիս լուսավոր դեմքերը Սասուն Մինասյան Մասնագիտությամբ ապագա տնտեսագետ, գեղեցիկ «աչքով»  լուսանկարիչ / ոչ միայն գույնով, այլ նաև ճաշակի առումով/  և պարզապես չափից դուրս ստեղծարար մարդ։   — Բոհեմ արվեստանոց-թեյարանի բացման գաղափարը Սևանի պատմության լուսավոր կետերից մեկն է, անշուշտ, և վստահ եմ` օրերից մի օր կարող ենք այն արդեն Սևանի մշակութային կենտրոնը համարել: Բոհեմը վայր […]

Հետայսու բոհեմական

Հուլիսի 6 -ին  Բոհեմ արվեստանոց-թեյարանում անակնկալ հյուրեր ունեցանք։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր աշխատակազմով և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հաճելիորեն զարմացրին բոհեմականներիս իրենց այցելությամբ։ Հրաշալի առիթ էր մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ խոսել և քննարկել համայնքի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի և հնարավոր համագործակցության մասին։ Հաճելի է տեսնել երիտասարդ պաշտոնյաների երիտասարդ քայլերը։ Մարզպետին և քաղաքապետին հավաստիացրեցինք, որ […]

Ամենահամով ստեղծագործական մրցույթը. Բոհեմ թխվածքաբլիթ

Բոհեմ արվեստանոց- թեյարանը հայտարարում է ստեղծագործական մրցույթ, բայց այս անգամ խոհանոցում։ Հրավիրում ենք մասնակցելու բոլոր նրանց, ովքեր խոհանոց մտնում են հաճույքով և դեռ ավելին այնտեղ սիրում են ստեղծագործել , նոր բաղադրատոմսեր ստեղծել ։
Քանի որ Բոհեմը կոչված է խթանել ստեղծագործական պրոցեսները, ուրեմն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .

Սևան երաժշտական փառատոն 2017

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ  մեկնարկել է Սևան երաժշտական փառատոն 2017 -ի մասնակցության հայտերի լրացման  գործընթացը։ Դեռ ամիսներ առաջ արդեն հայտնի էր փառատոնի անցկացման օրը ՝ օգոստոս 12  ։ Այն հետաքրքիր ֆորմատ է , որտեղ  հնարավորություն է տրվում  այս ասպարեզ նոր մուտք գործող սկսնակ խմբերին և կատարողներին մի բեմի վրա հանդես գալ քիչ թե […]

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Մերինե Պետրոսյան

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ քաղաքիս լուսավոր դեմքերը Մերինե Պետրոսյան Անտարբեր չի անցնում շների ու դաշնամուրի կողքով , ուսումնասիրում է օտար լեզուներ….. Ես Մերինեն եմ: Ավարտել եմ ԵՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը և նույն ֆակուլտետի մագիստրատուրան : Մասնագիտությամբ, հոգով ու սրտով սոցիալական մանկավարժ եմ : Սևան քաղաքը համարում եմ իմ ԱՇԽԱՐՀԸ, սիրում եմ աշխարհիս բոլոր անկյունները, բոլոր գույները, […]

Հյուրեր Բոհեմում

Հունիսի 19 -ին Բոհեմում մարդաշատ էր , չնայած նրան, որ մենք դեռ չենք բացվել 😀

Բոհեմ արվեստանոց-թեյարան ապագա սոցիալական ձեռնարկություն էին այցելել Erasmus+ youth exchange program-ի մասնակիցները

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Եսթեր Մանուկյան

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ քաղաքիս լուսավոր դեմքերը Եսթեր Մանուկյան Նվագում եմ, երգում եմ, բայց չեմ պարում Սիրում եմ ֆրանսերեն: Բավական երկար ժամանակ է, ինչ իմ ու հասակակից ընկերներիս մեջ մեծ ցանկություն կար մեր Սևան քաղաքում տեսնել մի այնպիսի վայր, որտեղ կարելի է լիցքաթափվել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Սևանի ժամանցային վայրերը կարծես «գրավել են» հակառակ սեռի ներկայացուցիչները: Այդ իսկ […]