«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի»մարզային շրջայցերը եզրափակվեցին հոկտեմբերի 16 -ին ` Գեղարքունիքի մարզում ` Սևանում:
Սոցիալականա ձեռնարկությունների ասոցացիան հիմնադրվեց այս տարի ամռանը` 5 տարբեր մարզերից 7 հասրակական կազմակերպությունների կողմից` գրանցվելով որպես իրավաբանական անձանց միություն:
Հոկտեմբերի 12-ից 16-ը Բրիտանական խորհուրդը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան կազմակերպեցին միջմարզային հանդիպումների շարք: «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի ներկայացուցիչ Ջոն Րայթը ,Սլովենիայի սոցիալական ձեռնարկությունների ֆորումի ներկայացուցիչ Միրյանա Մլադիչը, ով հատուկ այս այցելությունների համար ժամանել էր Հայաստան և իհարկե ասոցացիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին Վայոց Ձորի (Եղեգնաձոր ), Սյունիքի (Գորիս), Տավուշի (Իջևան), Լոռիի (Վանաձոր ) և Գեղարքունիքի (Սևան) ՀԿ-ների ներկայացուցիչներին և այն մարդկանց ովքեր հետաքրքրված են սոցիալական ձեռնարկատիրության գաղափարով :
Հանդիպումների նպատակն է ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները, ինչպես նաև տեղեկացնել սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի կազմավորման ու նպատակների մասին:
Ասոցացիայի հետ կապված բոլոր հարցերով մեզ կարող եք գտնել
Ֆեյսբուքում `
ASEA- The Association of Social Enterprises of Armenia
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցացիա
հանրային խմբում և համանուն էջում կամ պարզապես ասոցացիայի անդամ կազմակերպությունների միջոցով`
Երկնային Մանանա / Գեղարքունիք . Սևան /
«Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ / Գեղարքունիք . Սևան /
«Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ / Սյունիք . Գորիս /»
«ՊՐՈԳՐԵՍ» Կրթամշակութային հասարակական կազմակերպություն / Տավուշ. Իջևան /
Երիտասարդ Տավուշ ՀԿ / Տավուշ. Իջևան /
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ » հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ / Լոռի. Վանաձոր /
«Երիտասարդ սերունդ » ՀԿ /Վայոց Ձոր . Եղեգնաձոր/