Փետրվարի 13 -ին երեկոյան ժամերգությունից ու անդաստանի արարողությունից հետո Ս.Հրեշտակապետաց եկեղեցու բակում Տեառնընդառաջի տոնակատարությունն էր :
Անասելլի ջերմություն էր տիրում հավաքվածներիս սրտերում, չգիտեմ կրակից էր թե հավաքվածների դրական մթնոլորտից , այնուամենայնիվ ջերմությունն իրական էր այս ձմռան կեսին :
Մեր տեր հոր հետ միասին եկեղեցու բակում վառեցինք կրակը և մեր երիտասարդների նախաձեռնությամբ բռնեցինք հայկական միասնական շուրջպար:
Երիտասարդները ցանկացողներին սովորեցրեցին նաև հայկական ազգային պարերից մեկը ` Թամզարան և միասին փորձեցին հենց կրակի շուրջ: Եկեղեցու բակում հավաքվածներին հյուրասիրվեցին ավանդական աղանձ, փոխինձ , հալվա և այլն:
Սևան երիտասարդական ակումբի երիտասարդներս ՄԻՇՏ լցվում ենք, հարստանում մեր ազգային տոներով:
Տարին դեռ առջևում է….
Լուսանկարները `
Սասուն Մինասյան, Գոհար Մնացականյան