Վերադառնալով հին և հետաքրքիր ձմեռային ավանդույթներին Սևան երիտասարդական ակումբն այս անգամ ևս կազմակերպեց մի շատ զվարճալի, հետաքրքիր և առողջարար ձմեռային միջոցառում ։ Մի քանի օր առաջ մեր ֆեյսբուքյան էջում նշվեց, որ կիրակի օրը ժամը 14։00-ից բացում ենք այս տարվա ձմեռային ակտիվ հանգստի սեզոնը, և հիշեցնում, որ Ձմեռը միայն մրսելու համար չէ․․․․ Եվ արդեն այսօր մեզ միացան բազմաթիվ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ ։ Եվ մենք մեծ, խենթ ու խելառ խմբով ուղևորվեցինք դեպի Սևանի Բուսաբանական այգու հարակից լեռը ։ Բոլորն իրենց հետ վերցրել էին սահնակներ, դահուկներ, և այլ բազմապիսի զվարճալի սահելու միջողներ ։ Մենք բոլորս հիանալի ժամանակ անցկացրեցինք Սևանա լճի ֆոնին մագլցելով և սահելով ձնառատ լեռը ։ Մենք շարունակելու ենք ձմեռային միջոցառումները և սպասելու ենք ակտիվ երիտասրդների, որոնք ևս կմիանան մեզ վերահաստատելու , որ Ձմեռը միայն մրսելու համար չէ․․․
Առողջ ու առանց համաճարակների, սիրով` Սևան Երիտասարդական Ակումբ ՀԿ
Հեղինակ ` Կոլյա Հայրապետյան
Լուսանկարները ` Սասուն Մինասյան, Կոլյա Հայրապետյան, Գոհար Մնացականյան